Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը հնարավոր է բաց թողնի Հայաստանի հավաքականի խաղերը

Սպորտ
a1jura-17.05.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է չմասնակցի մեր թիմի առաջիկա խաղերին:   Շվեդիայի առաջնությունում այսօր կայացած «Յուրգորդեն» - «Էրեբրո» խաղին մեր ֆուտբոլիստը խաղը սկսել է տանտերերի մեկնարկային կազմում: Սակայն, ինչպես նշում է «Յուրգորդենի» թվիթերյան էջը, Յուրա Մովսիսյանը 41-րդ րոպեին վնասվածք է ստացել եւ փոխարինվել:   Առայժմ հայտնի չէ վնասվածքի բարդությունը, սակայն եթե մինչեւ մայիսի վերջը նա չհասցնի ապաքինվել, ապա ստիպված կլինի բաց թողնել Հայաստանի հավաքականի ընկերական խաղերը, որոնք նախատեսված են մայիսի 29-ին եւ հունիսի 2-ին: