Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը կդիմի կառավարության որոշումը կասեցնելու համար (տեսանյութ)

Պաշտոնական
arayik-harutyunyan

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՖԲ-ում գրել է հետեւյալը. Այսօր զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դպրոցների փակման հարցի վերաբերյալ: Նախարարության նոր ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն է, որ դպրոցներ փակելով հնարավոր չէ հասնել հաջողությունների կրթական ոլորտում: Ուստի, հաջորդ շաբաթ դիմելու եմ կառավարությանը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցը հունիսի մեկից փակելու կառավարության որոշումը կասեցնելու համար: