Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի որակյալ ներքնազգեստ (տեսանյութ)

Պաշտոնական
Arcrun-Hovhannisyan

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար: