Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ  և ադրբեջանցի  գիտնականների  միջև հանդիպումները հազվադեպ են (տեսանյութ)

Քաղաքականություն
gitutyun

Գիտնականների դերը   կարեւոր  է  պատմական արդարության վերականգման հարցում։ Խորհրդային  կայսրությունում Արցախի   հայկական  լինելու մասին  առաջինը բարձրաձայնել են  հենց գիտնականները։ Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը  կարծում է, որ  Ղարաբաղյան   հակամարտության կարգավորման հարցում պետք է ամբողջությամբ  օգտագործվի  գիտական  ներուժը։  «Այսօր էլ քաղաքական մեծ բանավեճերի ժամանակ քաղաքագիտական լեզուն երբեմն սպառվում է, գալիս հասնում է այնտեղ, որտեղ ելք չկա, մեծագույն պետությունները, կարևոր խաղացողները վերադառնում են պատմությանը, պատմական արդարության չափանիշին ուզես չուզես գնում ես պատմությանը»,- ասում է նա: Հայ-ադրբեջանական գիտական շրջանակների շփումները կարող են  նպաստել  ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը։  Սակայն իրականությունն այն է, որ  հայ  և ադրբեջանցի  գիտնականների  միջև հանդիպումները հազվադեպ են: Վերջին տարիներին   նկատվում է  հարեւան ժողովուրդների պատմությամբ հետաքրքրվողների աճ,  ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։  «Հայաստանը և արևելաքրիստոնեական» քաղաքակրթությունը խորագրով ամենամյա գիտաժողովին մասնակցում էին  երիտասարդ գիտնականներ Վրաստանից, Ռուսաստանից։ Խաթունա Գափրինդաշվիլին վրաստանում զբաղվում է հայագիտությամբ և հայկական ձեռագրերի ուսումնասիրմամբ: ԳԱԱ ամենամյա այս գիտաժողովն  այս անգամ նվիրված էր կովկասագետ, ադրբեջանագետ Պավել Չոբանյանի հիշատակին։ Ավելին՝ տեսանյութով: