Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարսելի» երկրպագուները հայտնաբերել են թիմի պարտության մեղավորին

Սպորտ
sport-marsel-2-1

«Գավաթին ձեռք չեն տալիս, քանի այն չեն նվաճել»: Ֆրանսիական «Մարսելի» երկրպագուները հենց նման մեկնաբանություններով են հեղեղել համացանցը, երբ երեկ իրենց սիրելի թիմը Եվրոպայի լիգայի եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Պարզվում է, որ «Մարսելի» ավագ Դիմիտրի Պայետը խաղից առաջ ձեռքով բռնել է ՈՒԵՖԱ-ի գավաթից, ինչը, ըստ երկրպագուների, անհաջողություն բերող նախանշան է ֆուտբոլում: Նրանք հենց դրանով են բացատրում այն, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հանդիպման 32-րդ րոպեին, որից հետո մարսելցիների խաղը կենտրոնում կորցրել է նպատակասլացությունը: Հիշեցնենք, որ «Մարսելը» եզրափակիչ խաղում 0:3 հաշվով պարտություն է կրել եւ երրորդ անգամ չի կարողացել նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթը: