Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապահ մարմինները շարունակում են հանցագործության պարտակումը

Հասարակություն
Erkir_cirani

Այսօր՝ 2018 թվականի մայիսի 16-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը իրենց դիմում-բողոքներն են ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե: 2018 թվականի մարտի 20-ին թիվ 13171818 քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտե ներկայացվել են երկու միջնորդություններ՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի կողմից՝ իրենց որպես տուժող ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև՝ փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ կատարված բռնությունների փաստով քրեական հետապնդում իրականացնելու պահանջով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հոդվածներով: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի պաշտոնը բռնազավթած Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ  իրականացված բռնություններից անցել է ավելի քան երեք ամիս, սակայն մինչ օրս ոչ միայն Զարուհի Փոստանջյանին և Սոնա Աղեկյանին չեն ճանաչել որպես տուժող, այլ նաև այդ հրապարակային բռնություններն իրականացրած անձանցից որևէ մեկը ներգրավված չէ որպես մեղադրյալ, ինչն ակնհայտորեն վկայում է իրավապահ մարմինների կողմից շարունակվող հովանավորչության մասին: Տես այստեղ   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 16 մայիսի 2018 Երևան