Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոնավ տնակներից անհապաղ պետք է դուրս բերվեն մանկահասակ երեխաներով ընտանիքները (տեսանյութ)

Մարզեր
tnak

Աղքատության հետևանքները առավել տեսանելի են Գյումրու տնակային ավաններում, որտեղ մարդիկ ապրում են քաղաքից գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով: Այդ տնակային ավաններում բազմաթիվ են մանկահասակ երեխաներ ունեցող այն երիտասարդ ընտանիքները, որոնք երբեք բնակարանի երես չեն տեսել և ունեն մտավախություն, որ ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաները ծնվելով տնակներում, հետագայում մեծանալու, ամուսնանալու ու բնակվելու են նույնպես տնակներում: «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը նման ճակատագիր ունեցող, երեք մանկահասակ երեխաներով ընտանիքի ապրելակերպի մասին է: Շիրակ Կենտրոն