Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը գտնվում է ճգնաժամային փուլում. Սամվել Խուդոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
samvel

«Նիկոլ Փաշինյանը այժմ գտնվում է կյանքի բավական ճգնաժամային փուլում՝ 42 տարեկանում, որին բնորոշ է դեստրուկտիվությունը, ագրեսիվությունը, այս փուլում կարելի է հանդիպել անգամ  մասսայական մահերի: Այս հանգամանքից նա պետք է զգույշ լինի».  այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ մասնագետի հոգեբանական վերլուծության, Նիկոլ Փաշինյանի կերպարին բնորոշ են արդարամտությունը, հայրենասիրությունը, նուրբ հումորը,  բայց նաև դեմոստրատիվությունը, որը դարձյալ  լավ է քաղաքական գործչի պարագայում:  « Նրա հռետորական տաղանդը այնքան էլ հզոր չէ, բայց հասանելի է, հատկապես Ազգային ժողովում իր ասելիքը կարողանում էր տեղ հասցնել»: Հոգեբանը խոսեց նաև թավշյա հեղափոխության իդեաների և սիմվոլների, Նիկոլ Փաշինյանի կերպարի մասին: Ըստ նրա, ամենից հաջողվածը քայլարշավն էր, իսկ ամենից տպավորիչ սիմվոլը՝ «դուխով» արտահայտությունը. «Ժողովուրդը վախեցած էր և նրան իսկապես դուխ էր անհրաժեշտ, ըստ այդմ, արտահայտությունը շատ տեղին էր և անիմաստ է այդքան քննադատելը, իսկ ընդհանուր առմամբ հեղափոխության հաղթանակը ոչ թե Նիկոլի տաղանդն էր, այլ հասարակական գիտակցության փոփոխությունը: Դրա մասին է վկայում այն, որ ծախսվել է շատ քիչ գումար, ընդամենը 8000 դոլար, ինչը նման մասսակայան փոփոխությունների համար շատ քիչ է»: