Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները հաղորդում ներկայացրին հանցագործության մասին՝ ընդդեմ քաղաքապետի (տեսանյութ)

Հասարակություն
taron1

17.30   Քաղաքապետարանի մոտ մնացել են  այն քաղաքացիները, ովքեր սատարում են Տարոն Մարգարյանին:  Ցուցարարները  կոչ էին  հնչեցնում, ասելով՝ «Տարոն  Մարգարյանը մեր քաղաքապետն է», «Տարոն Վարչապետ», «Տարոն համարձակ»: [caption id="attachment_1618439" align="alignnone" width="700"] A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan[/caption] Իսկ Տարոն Մարգարյանի հրաժարական պահանջող ցուցարարները մոտ կես ժամ առաջ երթով շարժվեցին գլխավոր դատախազության մոտ` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար: [caption id="attachment_1618441" align="alignnone" width="700"] A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan[/caption] 16.08  «Միանշանակ, Տարոն Մարգարյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հեռանան, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, իրավիճակից ելնելով և իրենց արածների համար»,- լրագրողներին  ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա վստահեցրեց, որ ծառերի հատումից իրենք տեղյակ չեն եղել: «Բարեկարգում բառն է եղել նախագծում, բայց այդ բառի տակ արվել է այն, ինչ արվել է: Մենք չենք իմացել դրա մասին, դրա մասին, վստահ եմ, չի իմացել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները»,-ասաց նա: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մուտք գործեց Տարոն Մարգարյանի սենյակ: Դուրս եկավ և հայտարարեց. «Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել»: Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ դեռ կմնա քաղաքապետարանի շենքում:  15.40  Երևանի քաղաքապետարան մտավ «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, որը  կոչ արեց քաղաքապետարանի աշխատակիցներին գնալ աշխատասենյակներ: Իրավաբանության վարչության պետին կոչ արեցին գնալ աշխատասենյակ, որ լարվածություն չառաջանա, վերջինս պատասխանեց, թե անհնար է աշխատել: «Մի՛ աշխատեք, ավելորդ լարվածությունից խուսափելու համար գնացե՛ք աշխատասենյակ: Դուք այստեղ եկել եք սադրելու համար»,-ասաց Ալեն Սիմոյնանը, երբ աշխատակիցը հրաժարվեց գնալ աշխատասենյակ: [caption id="attachment_1618383" align="alignnone" width="700"] A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan[/caption]  Նշենք, որ  քաղաքապետարանի ներսում բազմաթիվ ցուցարարներ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընդունարան տանող միջանցքի մոտ են կանգնել և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք հայտարարում են, որ սպասելու են այնքան ժամանակ, մինչև Տարոն Մարգարյանը հեռանա: Քաղաքապետարանի ներսում իրականացվող ակցիային զուգահեռ՝ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածում քաղաքացիներ մեկ այլ խումբ է հավաքվել՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի:  Նրանց ձեռքերում պաստառներ կան, որոնց վրա գրված է՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է»: [caption id="attachment_1618371" align="alignnone" width="700"] A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan[/caption] .............. Երևանի քաղաքապետարան մտած քաղաքացիները, որոնք բողոքում են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատված ծառերի համար, պահանջում են Տարոն մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ Հատակին նստած նրանք նշեցին, որ դուրս չեն գա քաղաքապետարանից այնքան ժամանակ, մինչև քաղաքապետը չհայտարարի իր հրաժարականի մասին։ Երևանի քաղաքապետարան մտած քաղաքացիներին մոտեցավ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ցուցարարներին հորդորեց հավաքվել դահլիճում և զրուցել, որտեղ կարող է լինել նաև Տարոն Մարգարյանը: Կամո Արեյանը նշեց, որ առաջարկում է հստակեցնել հարցադրումները. «Որևէ մեկն անտարբեր չէ, ի պաշտոնե կոչված ենք ծառայել ձեզ ու մեր  ժողովրդին:  Եթե  քաղաքացին պահանջ ունի, ապա եկեք, հանգիստ պայմաններում տվեք ձեր հարցերը, իսկ քաղաքապետը կպատասխանի ձեր բոլոր հարցերին»,- ասաց Կամո Արեյանը: Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին և նշեցին, որ իրենք նախասրահում կսպասեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին: [caption id="attachment_1618342" align="alignnone" width="700"] A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan[/caption]