Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարիքային, սերնդային խնդիրներն անցել են ինձ մոտ».Ռոբերտ Մակարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
robert-makaryan

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը եւս չհստակեցրեց՝  մնո՞ւմ է իր պաշտոնում, թե՝ ոչ. «Ես դեռ աշխատում եմ: Հիմա Կառավարության ծրագրի վրա ենք աշխատում, որը առաջիկայում ներկայացվելու է ԱԺ: Ոչ մեկն էլ հավերժ չէ, որեւիցե պաշտոնյա:

Հարցին՝ արդյոք նոր նախարարի կողմից որեւէ ակնարկ չի  եղել մնալ աշխատելու կամ չաշխատելու, փոխնախարարը պատասխանեց «Ոչ ուղղակի, ոչ անուղղակի կերպով որեւէ ակնարկ չի եղել:»

Իսկ ինչպե՞ս է պարոն Մակարյանը վերաբերվում կառավարության երիտասարդ կադրերին: Վերջինս նշեց, որ ինքը 28 տարեկան էր, երբ  նշանակվեց փոխնախարար.

«Նորմալ է, որ երիտասարդները կարող են աշխատել: Որեւիցե խնդիր չկա: Տարիքային, սերնդային այդ խնդիրներն անցել են ինձ մոտ, քանի որ ես կարող եմ աշխատել թե տարիքավորների, թե ավագների, թե երիտասարդների հետ, որեւէ խնդիր չկա»: