Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Ակցիա՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-8

Վերաքննիչ  դատարանից  քաղաքացիները պահանջում են  արդարադատություն։  «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով՝ արդարացման պահանջով  վերաքննիչ բողոքները կլսվեն մայիսի 30-ին: Բայց Վերաքննիչ  դատարանն արդեն  բողոքները վարույթ ընդունելիս որոշել է մերժել կալանքը վերացնելու միջնորդությունները: Ներսես Պողոսյանի կինը համոզված է, որ դատավորները  գործի նյութերին չեն ծանոթացել: «Հեղափոխությունը չի հասել դատարաններ, դատախազություն»: Գործով անցնող  Ներսես Պողոսյանի կինը հույս չի կորցնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը դրական է  ազդելու դատական համակարգի վրա։  «Դատավորներն  այնքան են սովորել հրահանգով աշխատելու, որ սպասում են ինչ- որ մեկն իրենց ասի կամ զանգի»: Ակցիայի մասնակից Հովսեփ Մանուկյանը երեք օր առաջ է եկել Բարսելոնայից: 13 տարի Հայաստանում չի եղել: Ժիրայր Սեֆիլյանի մասին հուզմունքով է խոսում, մարտի  դաշտում են ծանոթացել: Հովսեփ Մանուկյանն այստեղ է իր 2 ընկերների հետ, ուրբաթ օրը մեկնելու է, բայց հեռվից էլ կկրկնի պահանջը։  «Բոլոր քաղբանտարկյալների գործերի վերանայում եւ ազատ դատավարություն: Թող լինի ստորագրությամբ ազատ արձակում, հետո լինի դատավարություն»: Նշենք, որ  «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսվելու է  Ռուզաննա Բարսեղյանի   նախագահությամբ, մյուս դատավորներն են՝ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը: