Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարունակում են պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ)

Քաղաքականություն
00035.MTS_snapshot_00.29_2018.05.15_11.58.59-1

Բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նրանք  նշում են, որ քաղաքապետն իր կառավարման տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրների լուծում չի տվել, թեև բազմաթիվ դիմում - բողոքներ են նրան հղվել։ Ցուցարարները կարծում են, որ արդեն ժամանակն է, որ մեկ այլ անձ զբաղեցնի նրա տեղը, որն ավելի սրտացավ կլինի և չի անտեսի ժողովրդի պահանջները։ Ոմանք էլ վստահ են, որ Երևանի կառավարման թիվ մեկ խնդիրը կոռուպցիայի առկայությունն է։ համակարգը վերևից ներքև կոռումպացված է։ Մի քաղաքացի օրինակ բերեց ճանապարհների ու փողոցների ասֆալտապատման խնդիրը, որոնց համար քաղաքապետարանը  մեծ գումարներ է ծախսում, բայց համապատասխան որակ չի ապահովում։ Քաղաքապետարանն ըս ցուցարարնի համոզմամբ, հիմնականում անդրադառնում է այն խնդիրներին, որտեղից շահ է ակնկալում։ Այստեղ են նաև Բուզանդի փողոցի բնակիչները, որոնք տարիներ շարունակ պայքարում են իրենց սեփականության դիմաց համարժեք գումար ստանալու համար։ Անահիտ Բաշխշյանը քաղաքապետարանից դուրս գալուց մոտեցավ ցուցարարներին։ 

 
«Որոշել ենք համբերել, սպասել քաղաքական հետագա գործընթացներին՝ կապված ԱԺ արտահերթ ընտրությունների, դրան նախորդող Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ»,- Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի առնչությամբ ասաց Երևանի ավագանու «Ելք»խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ այդպես ծախսն էլ քիչ կլինի՝ մեկ օրում՝ երկու ընտրովի մարմին:

 Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուին, Անահիտ Բախշյանն ասաց. «Նոր ընտրություններ կլինեն, նոր քաղաքական ուժեր ասպարեզ կգան, բազմակարծությունը, որ մինչև ապրիլի 23-ը գցած էր փողոցներում, պիտի գա Ազգային ժողով և նաև՝ ավագանի»:

Անահիտ Բախշյանը Տարոն Մարգարյանի կողմից հրաժարական չներկայացնելը բարոյական խնդիր է համարում, «որովհետև եթե Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, դա նշանակում է, որ նաև իր թիմը պետք է հրաժարական տար: Տարոն Մարգարյանը ներկայացնում է մինչև վերջ հեղինակազրկված ՀՀԿ-ն»: