Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հալիձոր-Տաթև ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Պաշտոնական
hratap15262989542937113072016

ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գորիսի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձոր-Տաթև հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների արդյունքում ճանապարհը միակողմանի բացվել է: Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնելու նպատակով իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն