Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարների երկու խումբ բողոքի ակցիա է իրականացնում դատախազության մոտ (տեսանյութ)

Հասարակություն
dataxazutyun

Վաղ առավոտից ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել, պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։  Ակցիայի մասնակիցներից մեկը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ վստահում են ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում են որ նա կաջակցի իրենց պահանջի իրագործմանը։ Քիչ առաջ նրանց միացավ ցուցարարների մեկ այլ խումբ, նրանք էլ պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ցուցարարները նշում են, որ իրենց այս ակցիան իրազեկման ակցիա է, քանի որ վաղն առավոտյան ժամը 10.00-ից մեկնարկելու էհիմնական  ցույցը՝ քաղաքապետարանի դիմաց։