Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հուսով ենք, որ արդեն վաղվանից հանդես կգաք հստակ գործողություններ կատարելով»

Քաղաքականություն
zaruhi-postanjyan

Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության անդամներին Հարգելի վարչապետ և փոխվարչապետներ, Հարգելի նախարարներ,   Այսօր այս դժվարին և ճգնաժամային պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդի քվեով սահմանված Հայոց պետականության քաղաքական կառուցվածք, երբ գործում է 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեով և 2017 թվականի կեղծիքով ձևավորված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,  երբ գործում է ապօրինի մարմնի կողմից նշանակված Հայաստանի Հանրապետության անօրինական նախագահ` դուք ստանձնեցիք ոչ միայն պարտականություն` լինելու Ժամանակավոր կառավարության անդամներ, այլ նաև լուրջ պատասխանատվություն` ապահովելու քայլ բռնակալությունից դեպի ժողովրդավարություն: Մենք գիտակցում ենք, որ բռնակալից ազատումը դեռ չի նշանակում ազատում բռնակալական համակարգից: Մենք գիտակցում ենք, որ բռնակալի և նրա նախորդների կողմից ստեղծված բռնակալական համակարգը դեռ կենդանի է և կենսունակ: Մենք լիահույս ենք, որ դուք անմիջապես կլծվեք աշխատանքի և ամենօրյա ջանքեր կգործադրեք` ձեր տնօրինության տակ գտնվող սեղմ ժամկետում իրականացնելու առաջնահերթ լուծում պահանջող գործողություններ: Համահայկական Մեծ Ընդվզման նախնական շոշափելի արդյունք արձանագրելու համար` հուսով ենք, որ արդեն վաղվանից հանդես կգաք հստակ գործողություններ կատարելով և կներկայացնեք.  

  • համապատասխան միջնորդություններ (անձնական երաշխավորագիր)` «Սասնա Ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների, Կարո Եղնուկյանի, Սամվել Բաբայանի նախնական կալանքից ազատելու վերաբերյալ,
  • հաղորդումներ հանցագործության մասին (ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնելու վերաբերյալ)` Շանթ Հարությունյանին և ընկերներին, Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչելու և ազատազրկելու վերաբերյալ,
  • մեծ համապարփակ համաներման մասին օրենք և կնպաստեք այդ օրենքի ընդունմանը:
  Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ 13 մայիսի 2018թ.