Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոցքի բնակիչները ճանապարհը փակել ու վարչապետ Փաշինյանին են դիմում (տեսանյութ)

Մարզեր
unnamed-2-1

Վաղ առավոտից Բավրա-Գյումրի միջպետական ճանապարհի Աշոցքի հատվածը փակ էր: 11 բնակավայրի բնակիչների դժգոհության պատճառը կաթի գնի նվազումն է: Գյուղացիների խոսքով` մթերող ընկերությունները պարբերաբար կաթի մեկ լիտրի արժեքը 10 դրամով նվազեցնում են, երեկվանից արդեն 150 դրամ են սահմանել: Աշոցքի բնակիչները հրաժարվում են այդ գնով վաճառել կաթը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտի խնդրի կարգավորմանը: