Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՊՀ-ում շարունակվում է բողոքի ակցիան (տեսանյութ)

Մարզեր
8809105-1

Շիրակի պետական համալսարանում շարունակվում է ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ բողոքի ակցիան։ Ուսանողները և դասախոսական կազմի մի մասը, հիշեցնենք, օրեր շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում համալսարանի դիմաց՝ պահանջելով ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։ Բուհի նախկին ռեկտոր, պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ևս ելույթ ունեցավ: Նա ասաց, որ աշխարհին ապացուցվեց, որ ամենահամարձակ ու արդարություն սիրող երիտասարդությունը Հայաստանում է:  «Ես մի քանի անգամ ասել եմ, որ իմ հասակակիցները ուզել են ապացուցել, որ մի սերունդ է գալիս, որը արժանի չէ մեծերին: Բայց ես ասել եմ, որ գալիս է մի սերունդ, որին կարելի է հանգիստ թողնել երկիրը, որովհետև դուք եք այս երկրի տերը»,- ասել է պատգամավորը:  Վարդևան Գրիգորյանը նշեց, որ իր անցած ճանապարհից երբեք չի ամաչել. «Եթե բուհը գերազանց ավարտելը մեղք է, ուրեմն ես մեղք եմ գործել, եթե ասպիրանտուրան 3 տարվա փոխարեն 2 տարում եմ ավարտել, ուրեմն մեղք եմ գործել, եթե 5 անգամ ընտրվել եմ գերագույն խորհրդի և ԱԺ պատգամավոր, ուրեմն մեղք եմ գործել»,- նշել է Գրիգորյանը:  Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դիմել է Ֆելիքս Ցոլակյանին, ով բուհի կառավարման խորհրդի նախագահն է։  «Գիտեմ, որ մեզ լսում եք։ Ես խնդրեցի Ձեր օգնականին զանգել, ուզում ենք հասկանալ, թե ինչ քայլեր եք անելու։ Եթե կառավարման խորհուրդը հավաքեք, կլինեք նոր Հայաստանի այն պաշտոնյան, ով իր լիազորությունը կատարում է այնպես, ինչպես գրված է»,- ասել է Անահիտ Բախշյանը։  Նա նշել է, որ իրենք սպասում են Ցոլակյանի զանգին։