Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տոնահանդեսը հեղափոխության մաս». Հրանուշ Խառատյան (տեսանյութ)

Հարցազրույց
xaratyan

Մեկ ամիս ձգվող քաղաքացիական անհնազանդությունը վերածվել էր տոնահանդեսի։ Այս ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ երգեր, հումորային քառյակներ, որոնք բարձրացնում էին հասարակությանը հուզող հարցերը, կար գլխավոր օրակարգը և ամեն մեկն իր դերակատարումն էր ունենում։   Յուրահատուկ տոնահանդեսի վերածված հեղափոխության մասին զրուցել ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։ -Տիկի՛ն Խառատյան, մեկ ամիս տևող քաղաքացիական անհնազանդությունը համազգային տոնախմբության էր վերածվել։ Արդյո՞ք սա խոսում է այն մասին, որ մենք ունենք տոների կարիք։ -Այո, մենք լուրջ կարիք ունենք տոների։ Մեր կյանքում բացակայում է տոնահանդեսի մշակույթը, դա շատ կարևոր բաղկացուցիչ է հասակարական կայնքի արտահայտման և կարգավորման համար,այն ընկալվում է  որպես ուրախության մի մաս։ Տոնի ընդհանուր ընկալումը ուրախության դրսևորումը և արտահայտում է։ Տոների ցանկում,կարծես թե, տոնահանդեսային մշակույթ չունենք։ Եթե չհաշվենք մասնակիորեն Նոր տարվա տոնը և Զատիկը։ Տոնահանդեսի մշակույթը ավելի կարևոր և տոնի գաղափարի, հասարակական ներառվածության մեջ յուրաքանչյուր անձնի ընդգրկումն է։ Այսինքն, մարդը, եթե տոնի ժամանակ պասիվ է, ուրեմն տոն չէ դա իր համար։  Օրինակ Նոր տարվան հատուկ գործողություններ կան. Զարդարել տունը,  ուտեստ պատրաստել, երեխաները ամեն առավոտ նվերի փնտրտուքով են լինում։ Այսինքն ամեն մեկը ինչ-որ բան անում է մասնակցում է միջոցառմանը։ Ամբողջ հասարակությունը ներառվում է ընդհանուր հույզերի դաշտ,ապրում է սինխրոն հույզերով և առանձին մարդկանց հույզերը գումարվում կոլեկտիվ հուզականությանը և դառնում են ամեն մեկի համար մի առանձին աղբյուր,արտահայտման հնարավորությունը։ Այս ամենը մենք տեսանք հեղափոխության մեջ։ Շարունակությունը՝ տեսանյութով։