Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքային իշխանությունները կռիվ են գցել Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Հասարակություն
sinabon

 Հյուսիսային պողոտայի հանրային  մի հատվածի համար վիճաբանություն է սկսսվել «90 քմ տարածքով սրճարան պետք է շահագործեն: Սա նաեւ շենքի բնակիչների անցուղի է, ճանապարհ է, այստեղ գտնվում է նաեւ շենքի հակահրդեհային մուտքը: Եթե վթար եղավ, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները չեն կարողանալու մոտենալ»,- ասում է «Սինաբոն» սրճարանի  տարածքի  սեփականատեր եւ հարակից շենքի բնակիչ Նիկոլայ Դանիելյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Բադեմյանը: Խոսքը պողոտայի 8 եւ  10 շենքերի միջակայքի  հանրային տարածքի մասին է։ Խնդիրն էլ նոր չէ, արդեն երկու տարվա պատմություն ունի։ Դեռ ավելին, այս հարցով Վարչական դատարանը   նախորդ տարվա վերջին  որոշում է կայացրել՝   «Cinnabon»-ն ընդդեմ Քաղաքապետարանի  հայցով, որով երրորդ կողմ էր ներգրավված  «Սիմփլ Դիլ» ընկերությունը։ «Որոշեց «Սիմփլ Դիլ»  կառուցապատող ընկերությանը արգելել որեւէ  սրճարանային գործունեություն իրականացնել:  Այդ թվում՝ պարտավորեցրեց Երեւանի քաղաքապետարանին հետամուտ լինել, որպեսզի հետագայում նմանատիպ օբյեկտներ չկառուցվեն եւ շահագործվեն եւ չիրականացվի այդ չափսերով»,- նշում է փաստաբանը: Հայցում, որը բավարարվել է, նշել էր՝  «Ֆրանս» սրճարանի   գործունեությամբ ոտնահարվել են իրենց իրավունքները։ Չնայած այս  որոշմանը՝   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը  այս տարվա  ապրիլի 3-ին պայմանագիր է կնքել արդեն այլ ընկերության՝  «Մուդ» ՍՊԸ-ի հետ` համապատասխան վարձավճարի դիմաց՝ 92 քմ տարածքն օգտագործելու համար: Ընդ որում՝ «Մուդ» ՍՊԸ-ի հիմնադիրը եւ  բաժնետերը՝  Ալվարդ Սահակյանը   դատական վիճաբանության պատասխանող կողմի   «Սիմփլ դիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Գևորգ Ադամյանի մայրն է: Ըստ փաստաբանի՝ ներկայիս ընկերությունը փորձում է շահարկել այն հարցը, որ վճիռը կայացվել է «Սիմփլ Դիլ» ընկերության վերաբերյալ. «Մեր Քաղաքացիական եւ  Վարչական դատավարության օրենսգրքերը ունեն սկզբունք  եւ արգելվում է, որ վերացական անձի նկատմամբ որոշում կայացվի, տվյալ պահին ում կողմից է կատարվում իրավախախտումը,  նրա կողմից է կանխիչ վճիռ  կայացվում»:   «Մուդ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը փոխանցեց, որ դատարանի որոշումը վերաբերում է այլ ընկերության, բացի այդ կոնստրուկցիաները տարբերվում են նախորդից:  Ըստ փաստաբանի՝ եթե  մյուս ընկերությունը խնդիր է տեսնում, կարող է դիմել դատարան: