Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալն ապրիլին աճել է 13,8%

Պաշտոնական
railway-yerevan-batumi-2

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց ապրիլյան աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու ամսում երկաթուղում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան նախատեսված ցուցանիշների հետ համեմատ:   Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների նետտո ծավալների աճը գերազանցեց նախատեսված ցուցանիշը 14,4%-ով, բեռնումը՝ 28%-ով, արտահանումը՝ 39,3%-ով, իսկ բեռնափոխադրումները տեղական և ներմուծման հաղորդակցությունում մնացել են ծրագրված ցուցանիշների մակարդակին:   Գնացքի միջին քաշը գերազանցեց նախատեսվող ցուցանիշը 1,2%-ով, իսկ 2017 թվականի ապրիլի հետ համեմատ ավելացել է 2%-ով: Լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը ավելացել է 6,5% և 0,1% համապատասխանաբար: 2018 թվականի ապրիլին ապահովվել է նաև տեղամասային և տեխնիկական արագությունների աճը: Այսպես, տեղամասային արագությունը կազմել է 35,7 կմ/ժ՝ ավելանալով 0,6%-ով, իսկ տեխնիկականը՝ 41,4 կմ/ժ՝ աճելով 0,5%-ով: Անցած տարվա հետ համեմատ 16%-ով ավելացել են նաև վագոնների վերանորոգման ծավալները:   Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց աշխատանքի մի շարք որակական ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես, բեռնատար վագոնների շրջանառություն, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, էլեկտրաէներգիայի ծախս: Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի ապրիլին երկաթուղին սպասարկել է 1117  գնացք, որից 1098-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործումը, սակայն բեռնատար գնացքների չվացուցակների վատթարացումը՝ հանձնարարելով արդիականացնել աշխատանքը: Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի ապրիլին գծի գնահատականը բարելավել է 9 կետով՝ կազմելով 77 միավոր: Ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ ապրիլին փոխադրվել է 5,2 հազար ուղևոր, ինչը 1,9%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Հաշվետու ամսում միջազգային ուևորափոխադրումների ծավալների աճը կազմել է 13,8%, իսկ ներհանրապետականինը՝ 1,1%: Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը: