Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք չէ Նիկոլին մենակ թողնել (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa-alaverdyan

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը շեշտում է. այսուհետ յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի պետության առջև, քանի որ անհնազանդության շարժումը ապացուցեց, որ ամեն մեկն ունի իր դերը պետականաշինման գործում։   «Պետք չէ ասել, թե Նիկոլը եկել է, հիմա ամեն ինչ կանի։ Պետք չէ իրեն մենակ թողնել այդ բոլոր խնդիրների մեջ։ Եթե ժողովուրդը ուզում է իրապես փոփոխություն մտցնի, նշանակում է նախ ինսիտուցիոնալ ձևով բոլոր փորձագիտական փաթեթեներով պետք է հանդես գա։ Երկրորդը՝ մշտադիտարկումով և ստուգող հանձնաժողովներում անպայման ընդգրկված լինի, եթե ոչ, ապա մենք կունենանք ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանավորների փոփոխություն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշեց, որ այսուհետ պետք է բոլորի հետ խոսել միայն իրավունքի և օրինականության լեզվով, ոչ թե անձնական հաշվեհարդարի լեզվով։ «Աչքդ կհանեմ կամ բոյդ կթաղեմ։ Այդպես այլևս պետք չէ խոսել։ Ամեն ինչ իրավունքի և օրենքի շրջանակներում»,- նշեց Ալավերդյանը։ Բնապահպան Կարինե Դանիելյանը բարձրացրեց բնապահպանական խնդիրները՝ հույս հայտնելով, որ նոր կառավարությունը  ի տարբերություն նախորդի, չի անտեսի դրանք։ Նա ավելացրեց, որ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  հարցուպատասխանի ժամանակ բնապահպանական խնդիրների շուրջ հարցեր չհնչեցին։ «Բնապահպանական հարցերը չափազանց կարևոր են և չի կարելի ուշադրություն չդարձնել դրանց»,- ասաց նա։