Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացու ելքով վթար «Ջիրո դ’Իտալիա» հեծանվավազքում (տեսանյութ)

Սպորտ
a1giro-avtovtar-1

Այսօր «Ջիրո դ’Իտալիա» հանրահայտ հեծանվավազքում կայացած 5-րդ փուլում տեղի է ունեցել ավթովթար՝ մահացու ելքով: Մրցավազքի անվտանգությունն ապահովող մոտոցիկլետներից մեկը մեկնարկում բախվել է անսպասելի մրցուղի դուրս եկած ավտոմեքենային: Արդյունքում, 48-ամյա մոտոցիկլիստը ուղաթիռով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց նա մահացել է: Ավտոմեքենայի 60-ամյա վարորդը, որը ուսուցիչ է եղել, ոստիկաններին հայտնել է, որ տուն գնալիս է եղել եւ չի նկատել արգելանշանը: Վթարի պատճառով հեծանվավազքի կազմակերպիչները ստիպված փոխել են մրցուղին: 5-րդ փուլի հաղթող է դարձել իտալացի հեծանվորդ Էնրիկո Բատալին, որը եզրագծում առաջ է անցել իր հայրենակից Ջովանի Վիսկոնտիից: Ընդհանուր հաշվարկով մրցավազքը շարունակում է գլխավորել ավստարալցի Ռոան Դենիսը: