Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռատոնին նվիրված համերգ՝ Ստեփանակերտում

Պաշտոնական
080518-YeratonTonakHamerg

Մայիսի 8-ին Նախագահ Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին: Միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Այնուհետեւ տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ