Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից (տեսանյութ)

Հասարակություն
MHM0121805

 Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում կայանում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը: Ըստ պաշտպանական կողմի, նա անհիմն է գտնվում կալանքի տակ՝ իր քաղաքական հայացքների համար։ Պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել երկրում և Անդրիաս Ղուկասյանը անհապաղ պետք է ազատ արձակվի։ https://youtu.be/PNCERlUAggU Նրա պաշտպաններից Ինեսա Պետրոսյանն էլ ավելացրեց. «Ազատվել ենք դահիճ նախագահից, դահիճ իշխանություններից, ուստի դատավոր Վարդան Գրիգորյանը կարող է դառնալ այն մարդը, ով նախադեպ կստեղծի և քաղաքական հայացքների համար դատապարտված անձին ազատ կարձակի»։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ չեն վերացել Անդրիաս Ղոիկասյանի խափան միջոցը փոխելու հիմքերը։ Այդ հայտարարությունից հետո դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ, ներկաները ամոթանքներ հնչեցրին դատախազի հասցեին։ https://youtu.be/2ZDLQ5n56u8 Այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, խափանման միջոցի վերաբերյլա որոշում կայացնելու համար։ Դատավորը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո կարդաց որոշումը։ Ըստ դրա բավարարվեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոցը փոխելու մասին։ Միջնորդությունը բավարարվեց, ինչպես նաև որոշում կայացվեց անհապաղ ազատ արձակել նրան դատարանի դահլիճից։