Վերաքննիչը Գայանե Առուստամյանի հայցը բավարարեց մասնակի. ՀՔԱՎ

2018 թ. ապրիլի 18-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը հրապարակեց լրագրող Գայանե Առուստամյանի գործով, իսկ մայիսի 5-ին՝ ցուցարար Արմեն Միքայելյանի գործով վճիռները:

Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. մարտի 14-ի որոշման դեմ, որով Վարչական դատարանը Գ. Առուստամյանին ՀՀ Ոստիկանության հայցի հիման վրա տուգանել էր 30.000 ՀՀ դրամով՝ ոստիկանության ծառայողին վիրավորելու համար: Իսկ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցը վարչական դատարանը մերժել էր:

Վերաքննիչ վարչական դատարանը վճիռը բեկանել է միայն Գայանե Առուստամյանին, առանց նրա համաձայնության, տեսանկարահանելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ