Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ մեծ մոնստրից ազատվեցինք» Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan-aram

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ  ցանկացած պարագայում պետք չէ զգոնությունը կորցնել եւ պետք է պատրաստ լինել տարբեր  զարգացումների: « Մեզ շնորհավորենք, որ շատ մեծ մոնստրից ազատվեցինք, այն համակարգը, որ կար Հայաստանում, մեզ ոչ մեկիս չէր կարող գոհացներ: Առավել եւս նրանք կպած են եւ  դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու: Ես դեռ համոզված չեմ, որ նրանք ռեւանշի հնարավարությունը թողել են: Նրանք ովքեր գողությամբ հարստություն էին ձեւավորել, նրանք հանկարծ համաձայնեն, որ դա իրենց ձեռքից գնա»,- այսօր նման կարծիք հայտնեց Արամ Սարգսյանը:    Նրա խոսքերով՝ միայն  հասարակության վրա հենվելով հնարավոր է լուրջ փոփոխություններ իրականացնել:     Ասուլիսի մյուս բանախոսը՝  նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանը դառնալու է օրենքի երկիր եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ վենդետա չի լինելու: 3 օր առաջ նախագահի խորհրդական նշանակվածը չի կարող ասել, թե առաջին անգամ ինչ խորհուրդ է տվել Արմեն Սարգսյանին: «Չեմ ասել , այ սա պետք է անես, արել է, խորհրդականի աշխատանքը ոնց եք պատկերացնում, գրեմ բերեմ դնեմ դիմացը, ասեմ՝ այ,  սա արեք, քանի որ հասարակական հիմունքներով է, մենք քննարկելու ենք մոտեցումները եւ ըստ դրա որոշումներ են կայացնելու»,- ասաց Թեւան Պողոսյանը:    Նրա խոսքերով՝ նշանակումից մեկ ամիս առաջ էլ  քննարկումներ են արվել:  «Քննարկումների արդյունքը տեսել եմ եւ հիմա էլ ամեն օր տեսնում եմ»,- ասաց նախագահի խորհրդականը: Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահին այդ օրն ուղեկցում էր  Թեւան Պողոսյանը: