Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք կլինենք կառուցողական ընդդիմություն. Վ. Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
XasHlVqfSgU

ԱԺ ճեպազրույցներին այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, վերահաստատեց , որ հավատարիմ են լինելու իրենց հայտարարությանը, այն է` կողմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանին. «Բազմահազար հայտարարություններ են եղել ու դրանց 70 տոկոսը հետագայում չեն իրականացվել։ Նույնն էլ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Կառավարության այնպիսի ծրագիր է բերելու, որ ՀՀԿ-ն չհաստատի ու գնան ԱԺ արտահերթ ընտրությունների»: Վահրամ Բաղդասարյանի խոսքով` իրենք պատրաստ ենք դառնալ ընդդիմություն. «Անձը, որ մտածում է` եթե մտել է քաղաքականություն միայն իշխանություն լինելու համար, ապա դա անլուրջ է, դրա համար մենք պատրաստ ենք ընդդիմություն լինել, սակայն, մենք որեւէ կերպ չենք խանգարելու մեր երկրի շահերին ու զարգացումներին։ Մենք պատրաստ ենք դրականը տեսնելու, բացասականը քննադատելու, ի տարբերություն մեր նախորդ ընդդիմադիր գործընկերների։ Դուք ընկնում եք երազանքների կամ ենթադրությունների գիրկը, երբ ասում եք, թե մենք, դառնալով ընդդիմություն, փոքրամասնություն կլինենք, քանի որ շատ մարդ դուրս կգա ՀՀԿ-ից։ Կարեւոր չէ, թե քանի հոգի կլինի խմբակցությունում, կարեւորը դիրքորոշման չփոփոխվելն է»։ https://youtu.be/XasHlVqfSgU Նա չի կիսում Էդմոն Մարուքյանի այն միտքը, թե ՀՀԿ-ն անպայման կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի` Կառավարության ծրագրին. « Ի վերջո, ես եմ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, այլ ոչ թե Էդմոն Մարուքյանը, ես եմ մեր խմբակցությունով որոշելու` ինչպես քվեարկել։ Քաղաքականության մեջ այնքան աննորմալ բաներ են կատարվում, որ ես արդեն չգիտեմ` որն է նորմալ, որը` աննորմալ»: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀՀԿ որոշումների վրա ազդում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ապա Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանին հինգ տարի է դեմքով չեմ տեսել, հեռախոսով էլ չեմ խոսել։ Խնդրում եմ` ՀՀ մեր առաջին ու երկրորդ նախագահներին հանգիստ թողնել։ Մենք կլինենք կառուցողական ընդդիմություն»: