Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի ձյուդոյիստները՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Սպորտ
a1judo

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող ձյուդոյի պատանիների՝ կադետների Եվրոպայի գավաթի խաղարկությունում, Հայաստանի երեք պատվիրակներից երկուսը մեդալ են նվաճել: 50 կգ քաշային կարգում մեր միակ մարզիկը՝ Յուրի Իսրայելյանը, հաղթեց նախնական փուլերից երեքը, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց հունգարացի Բալինթ Գոմբաշին: 3-րդ տեղի համար մարտում նա պարտության մատնելով  Թուրքիայի ներկայացուցիչ Էմիրհան Կարահանին, արժանացավ բրոնզե մեդալի: 55 կգ քաշային կարգում Հայաստանից հանդես եկան երկու հոգի: Երվանդ Ներսեսյանը չնայած հաղթանակով սկսեց խաղարկությունը, սակայն 1/8 եզրափակիչ փուլում տանուլ տվեց ուկրաինացի Օլեգ Վերեդիբային: Սակայն վերջինս հասավ եզրափակիչ, ինչն էլ մեր մարզիկին հնարավորություն տվեց պայքարելու մեդալի համար: Երվանդ Ներսեսյանը գերազանց օգտագործեց այդ շանսը, հաղթեց բոլոր իր չորս մրցակիցներին, գրավեց 3-րդ տեղը եւ երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց մեր թիմի համար: Նույն քաշային կարգում հանդես եկած Ստյոպա Դարբինյանն արդեն առաջին փուլում պարտվեց իր ախոյանին եւ դուրս մնաց հետագա պայքարից: