A
A
Գենադի Գոլովկինը նոկաուտ արեց Վանես Մարտիրոսյանին (տեսանյութ)
Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը այս գիշեր անցկացրեց հերթական չեմպիոնական մրցամարտը: Մեր հայրենակիցը Լոս Անջելեսի StubHub Center մարզապալատում հանդիպեց WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ: Ավաղ, հանդիպումը չարդարացրեց բռնցքամարտի սիրահարների սպասելիքները: Ղազախստանցի մարզիկը արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վանես Մարտիրոսյանին: Ռինգի մրցավարը ստիպված դադարեցրեց մարտը: Գենադի Գոլովկինը 20-րդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նշենք, որ հայ բռնցքամարտիկն իր նախորդ մենամարտն անցկացրել էր 2016 թվականի մայիսին, որից հետո նա այլեւս ռինգ չէր մտել:
Golovkin KO’s Vanes Martirosyan in Round 2 #GolovkinMartirosyan pic.twitter.com/h5hGSchxfd
— KO Kings (@KOKINGS4) 6 мая 2018 г.