Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՊՀ-ից հեռացված դասախոսը կոչ է անում պահանջել ռեկտորի հրաժարականը

Հասարակություն
sdf-3

«ՇՊՀ ռեկտորը շարունակում է իր կամայականությունները». ՇՊՀ-ից հեռացված դասախոսը կոչ է անում պահանջել նրա հրաժարականը Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոս Հովհաննես Խորիկյանը կոչ է անում ՇՊՀ ուսանողներին, մտավորականներին և քաղաքացիներին վաղը` ժամը 12.00-ին, հավաքվել համալսարանի բակում և պահանջել համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

 Այս մասին Հովհաննես Խորիկյանը գրել է ֆբ-ի  իր էջում։

«2017 սեպտեմբերի 25-ից մենք փաստարկված բարձրաձայնում էինք Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի անհամար ապօրինությունները և հանցագործությունները, որոնք հաստատեցին նաև բուհ այցելած ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան հանձնաժողովը և ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Սակայն ՀՀԿ-ական ռեկտորը մեզ աշխատանքից ապօրինաբար ազատելուց հետո շարունակում է իր կամայականությունները` համալսարանը կանգնեցնելով ֆինանսական ճգնաժամի առջև: Երկու տարի շարունակ հարյուրմիլիոնավոր դրամներ սեփական նպատակների համար փոշիացրած հակագիտական անձը բացարձակապես հաշվի չառավ աղքատ մարզի և քաղաքի ծնողի և ուսանողի շահերը, կարիքները, հակակրթական «բարեփոխումներով» կաթվածահարեց ուսումնական պրոցեսը: Այն ժամանակ, երբ իր հարազատ կուսակցության առաջնորդը ԺՈՂՈՎՐԴԻՍ ընդվզման արդյունքում հրաժարական տվեց, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը ձեռնարկեց համալսարանի` մեկ տարվա ընթացքում իր անձնական շահերով պայմանավորված երկրորդ կառուցվածքային փոփոխությունը` հաշվի չառնելով համալսարանի իրական կրթական առաջնահերթությունները: ՀՀԿ-ակա'ն գործիչներ, գնահատե'ք ձեր կուսակցական ընկերոջ տեսակը… Շիրակի պետհամալսարանի սիրելի' ուսանողներ, Շիրակի մարզի մտավորականնե'ր և ընդհանրապես երկրի ապագայի մասին մտածող քաղաքացինե'ր, խնդրում եմ վաղը` ժամը 12.00-ին, համալսարանի բակում հավաքվել և պահանջել ՀՀԿ-ական ռեկտորի անհապաղ հրաժարականը. վերջ տանք ՀՀԿ-ի գավառական ներկայացուցչի` տասնամյակներ շարունակվող հակաազգային, հակապետական գործունեությանը… ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն իրավունք չունի ղեկավարելու բուհը, բուհերը պետք է լինեն ապակուսակցական…»,-գրել է դասախոսը։