Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը ձեռքը խփեց սեղանին՝ պահանջելով սոցապնախարարի հետ հանդիպում. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Azatamartik-4

Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ցույց էին կազմակերպել: Այս օրերին մեկը մյուսի հետեւից արցախյան պատերազմի ազատամարտիկներին նամակներ են գալիս, որ նրանք զրկված են հաշմանդամության կարգից ու թոշակից: Ոմանց կարգերն էլ փոփոխվել են՝ 1-ից դառնալով 2-րդ, երկրորդից՝ 3-րդ: Aravot.am-ի հետ զրույցում, ազատամարտիկները նշեցին, որ նման որոշում կայացվել է բժշկասոցիալական փորձաքննությունն անցնելուց հետո. «Մեկի աչքը չկա, ասում են գնա թուղթ բեր, որ աչքդ չկա, մեկն առանց թեւ է, մյուսը կոնտուզիա ստացած է եւ գտնվում է հոգեկան վիճակում: Վերցրել են մարդկանց կարգը հանել, թոշակից զրկել: Այդ գումարով գոնե դեղորայք էին գնում: Իսկ մնացած ծախսերի՝ սննդի, կոմունալների մասին էլ չենք ասում: Մարդիկ աշխատունակ չեն, որպեսզի այդ ծախսերը հոգան»:  Ազատամարտիկների խոսքով, շատերի հաշմանդամության կարգը անգամ ցմահ է եղել, բայց դա էլ հաշվի չեն առել: Ազատամարտիկ Գալուստ Մինասյանի ներկայացմամբ, պատերազմում «փորը ցրիվ է եղել, գլուխը բացվել է» եւ արդեն 9 տարի է՝ ցմահ հաշմանդամություն ունի, սակայն ապրիլի 20-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նամակ է ստացել, որ նրան զրկում են ե՜ւ կարգից, ե՛ւ թոշակից: Նամակում ասված է, որ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով