Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Հայաստան. մեծ հնարավորություններ՝ տնտեսության զարգացման համար (տեսանյութ)

Տնտեսություն
artak-manukyan

Հեղափոխության օրերին շատ խոսվեց այն մասին, թե  ցույցերը հարված են հասցնում տնտեսական աճին։ Անգամ բարձրաստիճան պաշտոնյաները մատնանշում էին զբոսաշրջության ոլորտը, որը տուժում է այս օրերին։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Հասկանալի է, որ ինչ-որ կամայական անորոշություն կա զբոսաշրջիկների համար, քանի որ զբոսաշրջիկի համար որևէ տեղ ուղևորվելիս կարևորը իր անվտանգությունն է»,- ասաց նա։ Միևնույն ժամանակ տնտեսագետը ավելացնում է, որ դրանք քիչ ազդեցություն են թողնում տնտեսության վրա, իսկ նոր կառավարությամբ Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ ունի։ «Բոլոր հնարավորությունները, որ կարող է բերել նոր կառավարությունը կամ նոր Հայաստանը ավելի լավ դաշտ է ստեղծում, քան զբոսաշրջությունը։ ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում 11 ու կես մլրդ դոլար է, քչերն են տեղյակ, որ դրա մեջ մտնում է նաև ստվերը։ Պաշտոնական գնահատականներով՝ ստվերը կազմում է ՀՆԱ –ն 22 տոկոսը։ Սա գումար է կամ հնարավորություն, որը չի հարկվում և միայն փոփոխությունների շնորհիվ հնարավոր է լցվի։ Սա կարող է գնալ պետական բյուջե»,- ասաց տնտեսագետը։ Ըստ նրա՝ կան պաշտոնական և ոչ պաշտոնական գնահատականներ և եթե պաշտոնական գնահատականով ՀՆԱ –ի 2.5 մլրդ դոլարն է ստվերը, ապա ոչ պաշտոնականով գործ ունենք 4.5 միլիարդի հետ։