Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգերիշխի խելամտությունն ու բանականությունը (տեսանյութ)

Տնտեսություն Հասարակություն
dowfnlofad

«ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ընկերությունը հայտարարություն է տարածել. Պատմական մի բացառիկ հանգրվան է հասել հայ ազգն ու պետականությունը հայոց: Մի հանգրվան, ուր սկզբնավորվում են մեր ապագա քաղաքական, տնտեսական և մշակութային աննախադեպ նվաճումները, և մայիսի 8-ին կայանալիք ընտրությամբ աշխարհին պետք է ցույց տանք զարգացած,առաջադեմ ազգերի և երկրների շարքում մեր արժանի տեղն և դերը զբաղեցնելու կամքն ու վճռականությունը : Եղել ենք ու մնում ենք այդ տեսլականի աներկբա կրողն ու տարածողը և մեր տասնամյակների գործունեությունը դրա անխոս վկայությունն է : Վերջին մեկ ամսվա իրադարձությունները էլ ավելի ամրապնդեցին մեր այդ համոզմունքը և վերջին շրջանի գործողություններով մեր համեստ նպաստն ենք բերել համազգային ոգևորության այս ալիքի տարածմանն ու խորացմանը : Մշտապես եղել ենք ու կմնանք մեր երկրի ու ժողովրդի կողքին և համոզված ենք,որ մայիսի 8-ին խորհրդարանում կգերիշխի խելամտությունն ու բանականությունը և սահմանադրորեն կամրագրվի պատմական այս զարթոնքի անշրջելիությունը :  Մենք այլևս դատապարտված ենք ունենալու աշխարհասփյուռ հայության երազանքի Հայաստանը : «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ընկերության լրատվական ծառայություն