Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանցիները փակել են Սևան-Երևան միջպետական ճանապարհը (տեսանյութ)

Մարզեր
Region-ddCapture

Սևանի բնակիչները փակել են Սևան-Երևան միջպետական ճանապարհը տարբեր մեքենաներով: Բողոքի ակցիայի մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են: Նրանք վանկարկում են Նիկոլ վարչապետ կարգախոսը: Ցուցարարների մեջ բազմաթիվ ոստիկաններ կան: Ակցիայի մասնակիցները նրանց հավատացնում էին որ բաց կթողնեն միայն ռազմական և շտապօգնության մեքենաները: Այժմ նրանք պատրաստվում են կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգը և բացել մայրուղին, որպեսզի հասցնեն գնալ Երևան՝ հանրահավաքի: