Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականին ձեռնտու չեն խորհրդարանական ընտրությունները» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

ՀՀԿ-ի հայտարարությունը, թե չի խոչընդոտի վաղը կայանալիք վարչապետի ընտրություններին,  ըստ ԱԻՄ առաջնորդի՝  ոչինչ չի նշանակում: «Եթե ասում ես չես խոչընդոտի, ապա նշանակում է  ձեռքերը  լվանալ: Եթե շարժման թեկնածուն չի անցնում, ապա հանրապաետականը կասի տեսեք ձեր թեկնածուն չանցավ»,- ասում է Պարույր Հայրիկյանը: «Համարում եմ, որ ընտրությունը կկատարվի, իսկ եթե չկատարվի ուրախ կլինեմ, սա նշանակում է , որ ժողովրդի ընդվզումը կշարունակվի»,-նշում է Աշոտ Մանուչարյանը: Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝  խորհրդարանական նոր ընտրությունները  ՀՀԿ-ին  ձեռնտու  չեն։  «Այսպես նա կարող է կառավարության կազմը տալ Նիկոլ Փաշինյանին, բայց  ՀՀԿ-ն իր ձեռքին է պահում կառավարությանն  ամեն վայրկյան փակուղու առաջ կանգնեցնելու հնարավորությունը»: ԱԻՄ առաջնորդը ցանկացած բարեփոխում խաբկանք է համարում, քանի դեռ չի լուծվել  քաղբանտարկյալների հարցը:   «Քաղաքական բանտարկյալների գոյությունն ապացույց  է, որ երկրում ամեն բան շատ վատ է: Այս բազմությունը կարող էր քաղաքական բանտարկյալների հարցը լուծել: Անհապաղ պետք է ազատ արձակել նրանց»: Աշոտ Մանուչարյանը հույս ունի, որ ներկայիս շարժման մասնակիցները չեն կրկնի 88-ի շարժման սխալները:  «88-ին մենք ազնիվ մարդկանց ուղարկեցինք իշխանության, նրանց թողեցինք միայնակ գիշատիչ համակարգի դեմ, եւ համակարգը իրենց խժռեց: Կես տարի անց նրանցից ոմանք կաշառակեր էին դարձել, իսկ հետո դարձավ համատարած»: Աշոտ Մանուչարյանն առաջարկում է հանրահավաք կազմակերպելու մշակույթ մտցնել, գոնե ամիսը մեկ անգամ  հանրահավաք անել եւ  ժողովրդին մաս դարձնել երկրի  կառավարմանը: