ԵՊՀ-ն կդիմի ԿԳՆ, եթե Փաշինյանը դիպլոմ ցանկանա
Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք էին նախաձեռնել, ուսանողները դիմելով համալսարանի ղեկավարությանը պահաջում էին ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին բակալավրի դիպլոմ հանձնել։ Նրանց ակցիան այսօր արձագանք է ստացել: Հիշեցնենք, որ պատգամավորը ուսումառության հինգերորդ տարում հեռացվել է համալսարանից՝ դասերից բացակայելու պատճառաբանությամբ։ ԵՊՀ հայտարարությունը Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից: