Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԴԿ -ն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Քաղաքականություն
aram-sargsyan1

Նկատի ունենալով, որ շարժման գլխավոր նպատակը համակարգից ազատվելն է, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է, այդ ճանապարհին հրամայական է դառնում միմիայն ճշգրիտ քայլեր իրականացնելը: Գտնում ենք, եթե որպես շարժման և պայքարի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը, ով վայելում է հանրության վստահությունը, պատրաստ է  ընտրվել ՀՀ վարչապետ, այս դժվար պահին ստանձնել պատասխանատվություն,  ապա .  

  1. Վարչապետ ընտրվելուց հետո, Ազգային Ժողովը 20 օրվա ընթացքում պետք է փոփոխություններ կատարի մի շարք օրենքներում, անդրադառնալով նաև Ազգային Անվտանգության Խորհրդի ձևավորման սկզբունքներին: Վերանայի ԱԱԽ կազմը, նրանում ներգրավելով հանրապետության Նախագահին և այն դարձնի նրան կից գործող մարմին: ԱԱԽ-ն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, կվերահսկի և կհամակարգի բոլոր գերատեսչությունների գործողությունները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական, ազգային անվտանգությունը:
  2. Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու փուլում հրավիրել կլոր սեղան՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ԽՈՐՀՈՒՐԴ, ուր մասնակիցները կպայմանավորվեն նոր քաղաքական միջավայրում ընտրությունների կազմակերպման և անցկացման պայմանների վերաբերյալ: Խորհրդի աշխատանքի արդյունքը պետք է ամրագրվի համաձայնության փաստաթղթում:
  3. Ժամանակավոր կառավարության ձևավորումը նախընտրելի է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի որևէ քաղաքական միավոր ընտրությունների ընթացքում չօգտագործի ադմինիստրատիվ լծակները:
  4. Հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրության եթե գործող վարչապետը քաղաքական կառույցի ղեկավար է, պարտավոր է արձակուրդ ձևակերպել մինչև ընտրությունների ավարտը, առաջարկում ենք վարչապետի պաշտոնակատար նշանակել ապաքաղաքական կառավարող, այսպես ասած՝ տեխնիկական վարչապետ: Դա ավելի կբարձրացնի վստահության ձողը ընտրությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ:
Այս առաջարկները թելադրված են այն մտահոգությամբ, որ գործող համակարգի ներկայացուցիչները դեռ չեն հրաժարվել ռևանշ վերցնելու տրամադրությունից և որ անընդունելի կլինի մեկ այլ տեսակի անվերահսկելի իշխանության ի հայտ գալը:   Արամ Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ