Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակիչում կմրցի ադրբեջանցի ձյուդոյիստի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-judo-27.04.

Այս օրերին Թել Ավիվում (Իսրայել) ընթացող ձյուդոյի մեծահասակաների 2018թ Եվրոպայի առաջնությունում այսօր տատամի մտած մեր երեք մարզիկներից երկուսը կպայքարեն մեդալների համար: 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը պայքարը սկսելով  1/16 եզրափակիչից, հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Այստեղ նա հանդիպելու է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովի հետ: Այս քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանը մեկնարկում տարավ երկու հաղթանակ եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջեց բելառուս Վադիմ Շոկային: Նա սփոփիչ մրցաշարում առաջին մենամարտում հաղթեց Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գյակովային: Բրոնզե մեդալի համար մրցամարտում Արսեն Ղազարյանը կմրցի շվեդացի Տոմի Մակիասի հետ: 81կգ քաշային կարգում ելույթ ունեցած Վարդան Խաչատրյանն արդեն առաջին գոտերմարտում զիջել է Իտալիան ներկայացնող Անտոնիո Էսպոզիտոյին եւ դուրս մնացել պայքարից: Հավելենք, որ Հայաստանն առաջնությանը մասնակցում է հենց այս երեք ձյուդոյիստներով: