Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանուն Հայաստան պետության» ճակատը սատարում է Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն
hanun-hayastani

Հայաստանը վերջնականապես ազատազրկելու և ասիական տիպի բռնապետության վերածելու Սերժ Սարգսյանի փորձը տապալվեց Համաժողովրդական Շարժման կազմակերպված և միահամուռ պայքարի շնորհիվ։ Հատկապես հատկանշական և հուսադրող է երիտասարդ սերնդի մասնակցությունը, ինչը Շարժման գործողություններին հաղորդեց աննախադեպ թափ, հեղափոխական եռանդ և ապշեցուցիչ ստեղծարարություն։ Այսուհետ կարող ենք փաստագրել, որ հայ ժողովուրդը հստակ ընտրել է ազատության ու արժանապատվության ուղին։

Սակայն ինչպես հաճախ է լինում հեղափոխական և ազատագրական շարժումներին զուգահեռ, հետադիմությունը, մեր դեպքում ի դեմս ՀՀԿ որոշ բեկորների և հայկական քրեաօլիգարխիայի մի մասի, շունչ քաշելու և ուժերը վերադասավորելու ժամանակ ստանալով, փորձում է վերականգնել իր փլուզվածիշխանությունը, զրկելով մեզ ազատ և անկախ Հայրենիքում ապրելու հնարավորությունից, և իրենց մորթապաշտական և հակաժողովրդական մոլուցքի մեջ նույնիսկ պատրաստ է վերջ տալ հայկական պետության բուն գոյությանը, ինչի վառ դրսևորումն էր իրենց կողմից ուղղակիորեն սադրված ՌԴ Նաախագահ Վլադիմիր Պուտինի զանգը Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի ներքին անցուդարձին վերաբերող իր դրույթներով հանդերձ։

Այս իրավիճակում Հեղափոխության գոնե առաջնային նպատակների, այն է՝ ուժային

կառույցների դուրս բերումը ՀՀԿ ենթակայությունից, անխտիր բոլոր քաղհալածյալների և քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը, նոր քաղաքական դաշտի ձևավորումը և ազատ ընտրությունների անցկացումը հնարավոր են միմիայն Համաժողովրդական Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու դեպքում։ Ուստի «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր ողջ կարողություններով հանդերձ սատարում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Միաժամանակ հայտարարում ենք, որ նույնիսկ Ազգային Ժողովում պատսպարված հակաժողովրդական ուժերի կողմից այդ նպատակի ժամանակավոր ձախողումը չպետք է մեզ հուսահատեցնի և շեղի ժամանակավոր կառավարություն ձևավորելու և Հեղափոխության նպատակները կյանքի կոչելու պարտականությունից։

Հավատարիմ մնալով «Հանուն Հայաստան պետության ճակատ հռչակագրայի դրույթներին, մենք կոչ ենք անում մեր անդամներին, համակիրներին և դաշնակից կազմակերպություններին այսուհետ նույնպես բոլոր հնարավոր միջոցներով աջակցել խաղաղ անհնազանդության գործընթացին և միտված մնալ խաղաղՀեղափոխության վերջնական և լիակատար հաղթանակին։

 

«Հանուն Հայաստան պետության» ճակատ