Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանի»-ին՝ խոսեք, եթե այլ տեղեր ձեզ հարթակ չեն տալիս, այստեղ արտահայտվեք (տեսանյութ)

Քաղաքականություն
0eadb4488209b433e1b253d6ef41b721

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի ապրիլի 27-ին գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում 2017-ի դեկտեմբերի 26-ի «Երեւան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։ Երևանի ավագանու նիստը «Ելք» դաշինքը բոյկոտել է և նիստին չի մասնակցում։ «Երկիր Ծիրանիի» անդամների ելույթները հիմնականում երկրում ստեղծված իրավիճակի մասին են։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը  երբեմն զգուշացնում էր նրանց կարճ խոսել, բայց քիչ հետո ասաց. «Խոսեք, եթե այլ տեղեր ձեզ հարթակ չեն տալիս, օգտվեք ձեր իրավունքից, այստեղ արտահայտվեք»։ Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը։ Օրակարգային 6 հարցերն ընդունվեցին 46 կողմ և 3 դեմ ձայներով։