Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովուրդն այլևս ընտրակաշառք չի վերցնի

Հասարակություն
Region-Caggpture-1

Այս օրերին թվում է՝ Երևանում ցույցերին չմասնակցող քաղաքացի գտնելը դժվար է։ Եթե, անգամ չեն մասնակցում ցույցերին՝ կողմ են այն ամենին ինչ տեղի է ունենում փողոցներում։ Քաղաքացիները վստահ են, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով հարցը դեռ չի լուծվել։ Հայաստանում ընտրակաշառքի ավանդույթը խորը արմատներ է ձգել։ Քաղաքացիները այս անգամ վստահ են, որ, եթե անգամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, Հանրապետական կուսակցությունը ընտրակաշառքներով և այլ լծակներով կրկին չի վերարտադրվի։ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակության դեմ պայքարում, Նիկոլ Փաշինյանին վերջին օրերին սկսեցին միանալ նաև այլ քաղաքական ուժեր, այդ թվում «Ծառուկյան» դաշինքը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, իսկ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից։ Քաղաքացիների կարծիքները իրադարձությունների վերաբերյալ՝ տարբեր են։ Ավելին տեսանյութով։