Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրումներ վերջին տարում ընդհանրապես չի եղել. Բագրատ Ասատրյան

Տնտեսություն
bagrat-asatryan

Ներկայիս իշխանությունները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տնտեսություն են ժառանգություն թողնում, ասում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Նա նշում է, որ  տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելն ու կայունացնելը բարդ պրոցես է։ Բագրատ Ասատրյանը նաև անհեթեթ է համարում Սերժ Սարգսյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պնդումները, թե ցույցերը և խառնակ իրավիճակները կասեցնում են ներդրումները կամ զբոսաշրջությանը հարված են հասնում։ Ըստ Բագրատ Ասատրյանի՝ տնտեսական ճգնաժամը այլ հիմքեր ունի։ «Ամենամեծ խոչընդոտը մեր երկրի զարգացման համար եղել է այն համակարգը, որը գլխավորում էր Սերժ Սարգսյանը, որի վարչապետը դարձավ Կարեն Կարապետյանը։ Ներդրումներ վերջին տարում ընդհանրապես չի եղել։ Ներդրողները ախմախ չէին գային այս երկրում փող դնեին»,- ասում է նա։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին պետական պարտքը եռապատկվել է հասնելով 7մլդ դոլարի։ Այդ խնդիրը  մեկ օրում չի լուծվելու։ Ըստ տնտեսագետի՝ հույսեր պետք չէ փայփայել, թե  քաղաքական իրադրության փոփոխության արդյունքում,  Ռուսաստանը կամ այլ երկրները կարող են ներել Հայաստանի պարտքերը։