Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է հռչակել չորրորդ հանրապետության ծնունդ». Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Shirinyan

«Աշխարհում թավշյա հեղափոխության այս որակը ոչ մեկ չի գրանցել: Դախացած քաղաքական գործիչների և քաղաքական կազմակերպությունների համար սա փակուղի էր»: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Սա երիտասարդական ավյունով դասական հեղափոխություն է: Հայաստանն առաջ է գնում և երիտասարդ սերունդ է գալիս: Հայաստանում տեղի է ունենում երիտասարդացում»: Քաղաքագետը նշեց, որ մարտի մեկից հետո կան մարդիկ, որոնք պաշտոններ ստացան Սերժ Սարգսյանի ռեժիմից, սակայն նրանք մինչ այդ ատել են այդ մարդուն: Լևոն Շիրինյանն ասաց՝ քաղաքական դիակներն իրենց անցյալի ձեռքերով չպիտի շոշափեն թավշյա հեղափոխությունը: «Մենք Կարեն կարապետյանի շուրջ Հայաստանի լճացած 3-րդ հանրապետության քաղաքական գործիչների համախմբումը պետք է դիտենք Գազպրոմի» տիրապետության բացարձակ հաստատման վտանգ: Դուք «Գազպրոմի» տիրապետության տակ եք անցնում: Սա թշվառության, լճացման, 3-րդ հանրապետության շարունակության փորձ է»: Լևոն Շիրինյանը թավշյա հեղափոխության կազմակերպիչներին առաջարկում է հին քաղաքական գործիչներից ոչ կենսագրության փորձ վերցնել, ոչ էլ թղթեր: «Անցումային շրջանում աշխարհում չի եղել դեպք, որ հեղափոխության առաջնորդը «բազար» սարքի դախացած Հայաստանի ճգնաժամի կազմակերպիչների հետ կամ դրա մասնակիցների հետ: Սա հայ ժողովրդի կամքը պետք է լինի: Ուզու՞մ եք Հայաստանը դառնա ժողովրդավարական նորմալ պետություն, ուրեմն պետք է աջակցեք միայն ու միայն և կատարեք թավշյա հեղափոխության պահանջները, ուրիշ ճանապարհ չկա: Հայաստանը պետք է հռչակի չորրորդ հանրապետության ծնունդ»: