Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմիլ Բաբայանը՝ ՍԴ անդամի թեկնածու

Պաշտոնական
emil

Արա Բաբլոյանի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:  Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր   1977 թվականի հոկտեմբերի 2, քաղաք Երևան   Կրթություն   2002-2003 Լեյդենի Համալսարան, Հոլանդիա: Մագիստրոս, Միջազգային իրավունք` միջազգային քրեական իրավունք մասնագիտացմամբ, 2000-2001 Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մագիստրոս, «Համեմատական սահմանադրական և միջազգային գործարար իրավունք» մասնագիտացմամբ, 1994-1998 Երևանի «Վարդանանց» համալսարան, բակալավր, իրավագիտություն:   Աշխատանքային գործունեություն   2012թ. հունվարի 9-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ,   2008թ.հուլիսի 11-2012 հունվարի 9` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Դասախոս, դասավանդվող առարկաները` «Ղարաբաղյան հակամարտություն», «Ցեղասպանություն հասկացությունը միջազգային իրավունքում», «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա», 2006-2008թթ. ՀՀ Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարի տեղակալի օգնական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,   2004-2006թթ. «Ֆորում» իրավունքի կենտրոն, Ծրագրի ղեկավար,   2002 մարտ – 2002 օգոստոս Հայաստանի ամերիկյան համալսարան՝ իրավագիտության բաժնի գիտաշխատող,   1998 – 2000թթ. Հայ-չինական համատեղ ձեռնարկություն «Պեկին» ՍՊԸ՝  իրավախորհրդատու:    Այլ տվյալներ 1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:  Ունի արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում:   Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական է:    Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի դուստր: