Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմի մասնակիցները կենդանի պատ՝ ցուցարարների և ոստիկանների միջև

Քաղաքականություն
aprilyan-paterazm

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներն էլ  իրենց պահանջներն ունեն։  2016թ  Քառօրյա  պատերազմի մասնակիցները մի քանի օր է կենդանի պատ են դառնում ոստիկանների եւ ցուցացարների միջեւ։ Նրանք ասում են, որ կարողացել են թույլ չտալ բերման ենթարկել քաղաքացիների. «Ավտոմեքենան փակել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներով, ոստիկանները մեզ հարգելով բաց են թողել բռնված անձանց, արդեն երկու դեպք եղել է,  մեր նպատակը դա է, խաղաղություն հաստատել ժողովրդի և ոստիկանների միջև»,- ասաց Գոռ Հարությունյանը։ Ըստ երիտասարդների՝  մեր երկրում կա  նաև իշխանափոխության  պահանջ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներն այսօր ամբողջ օրը քայլել են  Երեւանի փողոցներով։