Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք շարունակում ենք շատ ուշադիր  հետևել Հայաստանին. Դմիտրի Պեսկով

Քաղաքականություն
peskov

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին։ Այս մասին տեղեկանում ենք  «Գազետա Ռու»-ից: «Մենք առաջվա պես համարում ենք, որ դա ներքին գործ է, և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան կարգավորել այս իրավիճակը և գալ կայուն կառուցողականության ու կոնսենսուսի ՝ արդեն մոտակա ժամանակներում: Մենք շարունակում ենք շատ ուշադիր  հետևել այս իրավիճակին», - հայտնել է Պեսկովը: