Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում և հատուցում. «Ժառանգություն»

Քաղաքականություն
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին եւ համայն մարդկությանը՝ հիշատակելով եւ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում եւ մեր պատմական իրավունքների վերականգնում: Թերեւս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին բարձրագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության եւ, մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի վերակերտումն էր, որին մեր հասարակությունը ծնունդ տվեց հենց երեկ՝ խաղաղ թավշյա հեղափոխության միջոցով: Շնորհավորում ենք ղեկավարներին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր առաջին այս քայլն արեցին ազատ, ինքնիշխան եւ իրավական Հայրենիք դարբնելու սրբազան առաքելության ճանապարհին: Արդարություն` տանը, արդարություն` աշխարհում:   «Ժառանգություն» կուսակցություն 24 ապրիլի 2018 Երեւան