Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով հարկ չի տվել, թող պահանջեն, բերեն տան». Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Քաղաքականություն
UKfE-KPrDpk

Այսօր Ծիծեռնակաբերդում երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողների հարցին ի պատասխան հայտնեց, որ այս երկրում ամեն ինչ սպասելի է։ «Միշտ էլ նման բաներ եղել է։ Ժողովրդի կամքն էր ու ողջունելի է, որ ժողովուրդն ու իշխանությունը կարողանում են երկխոսության գնալ։ Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա խոսա էլ, ժողովրդին հանի։ Եթե մարդիկ կան, որ հարկ չեն տվել, թող պահանջեն, բերեն տան։ Թող օրենքով դնեն, ով ինչ արել է։ Պիտի ամենքն իրանց գործն անեն»։ Ըստ մանվել Գրիգորյանի՝ խելամտությունը ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, նա չկրկնեց անցյալ 2 նախագահների սխալները, ինչի համար էլ պետք է ողջունել Սերժ Սարգսյանին։