Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է շարունակել». Սերժ Թանկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
f824166d0af4273ef6bc4a2318730690

System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը, ով նախկինում աջակցում էր Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաները,  կարծում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է շարունակել ճնշումը իշխանության նկատմամբ: Այդ մասին նա հայտնել էր «Նաստոյաշչեյե Վրեմյա» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ: «Ես պարզապես հրճվում էի: Ես այնպիսի թեթևություն զգացի, որ այլևս չկար ձերբակալություն ու արյունահեղություն, և ամեն ինչ խաղաղ անցավ: Մարդիկ պետք է շարունակեն, պետք է բարեփոխումներ լինեն: Բարեփոխումների փաթեթը, որը ներկայացվելու է գործող վարչապետին, որպեսզի նա անմիջապես մեկնարկ տա այս գործընթացին: Պետք է անհապաղ բաց թողնել բոլորին, ովքեր բերման են ենթարկվել բողոքների ժամանակ, ինչպես նաև՝ բոլոր քաղբանտարկյալներին: Արժե սկսել մտածել նոր խորհրդարանական ընտրությունների մասին: Նախորդ ընտրությունները մինչև վերջ թափանցիկ չէին: Ուստի սա երկար գործընթաց է: Պետք է շարունակել ճնշումը՝ մինչև մարդիկ համոզված չլինեն, որ իրենց բոլոր պահանջները կատարվել են», - ասել է Թանկյանը: Ապրիլի 21-ին Սերժ Թանկյանը ձայնագրել էր իր դիմումը, որում նա աջակցություն էր հայտնում ցուցարարներին, ովքեր պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հայկական ծագում ունեցող երաժիշտը պատմեց, որ շատ կցանկանար միանալ Երևանում տեղի ունեցած բողոքներին: Նա ներողություն խնդրեց, որ այժմ չի կարող ժամանել, սակայն խոստացավ դա անել «մոտակա ժամանակներում»: Նա նաև հրահանգ է գրել բողոքի ակցիայի մասնակիցների համար, որը բաղկացած է մի քանի կետերից: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը, որը ապրիլի 17-ին նշանակվել էր Հայաստանի վարչապետի պաշտոնում, հայտնեց իր հրաժարականի մասին: «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»։  Երևանում և Հայաստանի բոլոր մարզերի մեծ ու փոքր  քաղաքներում ու գյուղերում ապրիլի 13-ից սկսած տեղի էին ունենում բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք ուղղված էին 10 տարվա ընթացքում  երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին՝ վարչապետ նշանակելու դեմ: