Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Քեզ հետ եմ իմ հայ ազգ». Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Հասարակություն
heno

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին. «Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,- գրել է ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նմանատիպ հայտարարությամբ էին հանդես եկել նախկինում ազգային հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը: